211652_close_icon
views-count3359 դիտում article-date 09:23 05-07-2015

Ամերիկայի Գավաթ. Մեսին եւ Արգենտինայի հավաքականը նորից մնացին առանց տիտղոսի. Տեսանյութ

Չիլիում ավարտվեց 2015թ. Ամերիկայի Գավաթի մրցաշարը: Եզրափակիչում հանդիպեցին մրցաշարի երկու ուժեղագույն հավաքականները` Չիլին և Արգենտինան: Թեպետ հաղթողի ֆավորիտ է համարվում Արգենտինային հավաքականը, որն իր կազմում ուներ համաշխարհային մեծության աստղեր և Մեսիին, սակայն եզրափակիչ խաղն անցավ հիմնականում հավասար պայքարում: Հանդիպումն ընթացավ լարված, ոչ այնքան դիտարժան պաքարում, գոլային պահերով աղքատ: Զարմացրեց Արգենտինայի հավաքականը, որը ունենալով գերհզոր հարձակողական կազմ, նորից բավական զգուշավոր ֆուտբոլ էր ցուցադրում: Զարմանալի չէր, որ հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով և հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Այստեղ ավելի հաջողակ գտնվեցին տանտերերը` Չիլիի հավաքականը, որը իրացրեց բոլոր հարվածները, իսկ արգենտինացիներից միայն Մեսին կարողացավ իրացնել 11 մետրանոցը, Մինչդեռ Իգուաինն ու Բանեգան վրիպեցին: Այսպիսով, Արգենտինայի հավաքականը` Մեսիի հետ հասնելով խոշոր մրցաշարի եզրափակիչ, նորից չկարողացավ հաղթել և նվաճել տիտղոսը: 2014թ. Բրազիլիայում արգենտինացիներին մեկ քայլ էր բաժանում աշխարհի չեմպիոնի կոչումից, իսկ այս անգամ էլ ձեռքից բաց թողեցին Ամերիկայի Գավաթը: Ամերիկայի Գավաթ-2015, Սանտյագո, եզրափակիչ Չիլի-Արգենտինա` 0:0, 4:1` 11 մետր.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր