211652_close_icon
views-count2635 դիտում article-date 12:58 27-06-2015

Ամերիկայի Գավաթ. Արգենտինայի հավաքականը հաղթահարեց կոլումբիական անեծքը. տեսանյութ

Արգենտինայի հավաքականը Չիլիում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կարողացավ հաղթահարել Կուլումբիայի հավաքականի արգելքը և դուրս գալ կիսաեզրափակիչ: Շատերի կողմից վաղաժամ եզրափակիչ համարված այս հանդիպումը այնքան էլ չարդարացրեց սպասելիքները: Արգենտինայի հավաքականը ամբողջ խաղի ընթացքում ճնշող առավելություն ուներ, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեց, սակայն աներևակայելի հանդիպում անցկացրեց Կոլումբիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Օսպինան, որը հրաշքներ էր գործում դարպասում և անհավանական գնդակներ որսում: Իսկ այնտեղ, որտեղ Օսպինան անզոր էր, կոլումբիացիներին օգնության էր գալիս դարպասաձողը: Արդյունքում Օսպինային հաջողվեց անառիկ պահել դարպասը և հանդիպման հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածներով: Այստեղ էլ երկար ժամանակ հաղթողը չէր որոշվում, թիմերը սկսեցին հարվածել մինչև առաջին սխալը, որն էլ թույլ տվեցին կոլումբիացիները և Արգենտինայի հավաքականը արժանիորեն դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի Բրազիլիա-Պարագվայ զույգի հաղթողի հետ: Ամերիկայի Գավաթ, քառորդ եզրափակիչ Արգենտինա - Կոլումբիա՝ 0:0 (5:4)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր