211652_close_icon
views-count2719 դիտում article-date 09:48 25-06-2016

Սեֆիլյանը տեղափոխվել է առանձին խուց. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի առաձին խուց: Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցին՝ հայտնեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի պահանջը մենախուց տեղափոխվելու վերաբերյալ, կատարվել է: Զաքարյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին: Նա մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Սեֆիլյանի առողջական վիճակը լավ է, դժգոհություններ չունի: Նա ասաց, որ Ժիրայի Սեֆիլյանին կալանավորելուց հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Հարցին, թե ե՞րբ եք բողոքարկելու Սեֆիլյանին կալանավորելու դատական որոշումը, պաշտպանն ասաց. «Մենք երկուշաբթի բողոքը կներկայացնենք Վերաքննիչ դատարան: Պաշտպաննական կողմը խնդրելու է, որպեսզի դատարանը Սեֆիլյանին ազատ արձակի, իսկ մերժելու դեպքում կիրառի այլընտրանքային խափանման միջոց գրավը: Որպես գրավ առաջարկել է Սեֆիլյանին պատկանող երկու բնակարանն ու տասը միլիոն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր