2228 դիտում
13:44 23-06-2016
Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը չի կիսում Հրանտ Բագրատյանի կարծիքը, որ Հարկային նոր օրենսգիրքը աղբանոցի մակարդակի է
Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը չի կիսում Հրանտ Բագրատյանի կարծիքը, որ
Հարկային նոր օրենսգիրքը աղբանոցի մակարդակի է:
Նա նաև նշեց, որ 90-ականներին կազմված Հարկային օրենսգիրքն ընդամենը 3 էջանոց փաստաթուղթ է եղել, որից հետո հարկային համակարգն անցել է լուրջ էտապներ, որոնց արդյունքում տաբեր օրենքներ են ծնվել:
Նա այս հայտարարությունն արեց «Հարկային նոր օրենսգիրքն ու ՀՀ արդի տնտեսական մարտահրավերները թեմայով» քննարկմանը:
«Այս մոդելին ապավինելը՝ ինչքան շատ տնտեսությունից փող հանել տնտեսական աճ ապահովելու համար, թերի է, որովհետր մի պահ կարող է գալ, որ քեզ դրսից փող չտան, բայց չեմ կարծում այսօր դեֆոլտի վտանգ կա»,-նկատեց նա` պատասպանելով հարցին, թե արդյոք այն կարո՞ղ է հագեցնել դեֆոլտի:
Այսինքն` ըստ Տիգրան Ջրբաշյանի, կարող է,, բայց ոչ կարճաժամկետ իրավիճակում.
Բանախոսը նաև չբացառեց, որ այս տեսքով ընդունվելու դեպքում առաջանալու են խնդիրներ` քանի որ կոնցեպտուալ անհամաձայնություն կա բիզնեսի ու գործադիրի պատկերացումներում:
Մյուս կողմից, Ջրբաշյանի խոսքով` փաստաթղթում «կան հաջողություններ», որոնք նվազեցնելու են կոռուպցիոն ռիսկերը:
Նաև տնտեսագետը հույս ունի, որ Հարկային նոր օրենսգիրքը չի հանգեցնի բողոքի ալիքի բարձրացմանը, այն նկատառմամբ, որ բիզնեսի համար կարևոր է կայուն միջավայրը, փողոցային ֆորմատը տանում է փակուղու:
Նմանատիպ նյութեր
1949 դիտում
18:15 13-06-2016
Համարյա թե աղբի մակարդակի եմ գնահատում Հարկային օրենսգիրքը. Հրանտ Բագրատյան
3800 դիտում
10:00 14-05-2016
Հարկային նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը. «168 ժամ»
Այս բաժնից
664 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին