Հրանտ Բագրատյանի արձագանքը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու և Կենտրոնական բանկի նախագահ նշանակվելու մասին լուրերին
                        ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու եւ ԿԲ նախագահ նշանակվելու մասին լուրերին: 
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը նրա արձագանքը ներկայացնում է ստորեւ.
 «Մամուլը լեցուն է իմ ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման մասին «տեղեկատվությամբ», ուր իբր թե քննարկվել է իմ ԿԲ նախագահ նշանակվելու հարցը։ 
Հետաքրքիրն այն է, որ իմ այդ «հանդիպման» մասին առաջին անգամ եմ լսում, իսկ ԿԲ-ին խորհուրդ կտայի գործնական եզրակացություններ անել իմ քննադատությունից եւ փորձել կատարել Սահմանադրությամբ եւ օրենքներով իր վրա դրած պարտականությունները»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

