Համարյա թե աղբի մակարդակի եմ գնահատում Հարկային օրենսգիրքը. Հրանտ Բագրատյան
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Հարկային օրենսգրքի նախագծի նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունի:
«Վատ եմ գնահատում այս փաստաթուղթը, համարյա թե աղբի մակարդակի, հատկապես կոնցեպտուալ լուծումները, որոնք ուղղակի բացակայում են, …, էս փաստաթղթի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք տեսնում, եթե դնում ենք զոռով որպես մեծամասնություն քվեարկում , որ անցնի, եկեք անցեք, մենք էլ կգնանք տուն »,- Խորհրդարանում արտահերթ ռեժիմով քննարկվող «Հարկային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը։
Նա 124 դիտողություն է հանձնելու ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին: