3797 դիտում
10:00 14-05-2016
Հարկային նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հարկային օրենսգիրքը դեռ չընդունված՝ արդեն քննադատության է արժանանում մասնագետների կողմից։ Մասնագետներն ասում են, որ այն ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը՝ եկամտային հարկի մասով։
Դրույքաչափերը որոշակի փոփոխություն են նախատեսում, մինչև 120 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում անգամ նվազեցում կա՝ 24.4%-ից 23%: Փոխարենը՝ 2 տոկոսային կետով բարձրացել է 120 հազարից բարձր աշխատավարձի հարկման դրույքաչափը (26%-ից 28%)։ Սակայն ամենամեծ գաղտնիքը թաքնված է շեմի մեջ: Հարկային օրենսգրքով առաջարկվում է 28%-ով հարկվող աշխատավարձի շեմն իջեցնել մինչև 1 մլն դրամ (ներկայումս շեմը 2 մլն է)։
Արդյունքում՝ 200 հազար դրամից բարձր ստացողները ավելի շատ եկամտահարկ են վճարելու, քան հիմա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1663 դիտում
10:11 22-10-2019
Բյուջեի բեռը չի պակասի․ 2020-ին նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք․ «168 ժամ»
2099 դիտում
13:47 14-06-2016
Հարկային նոր օրենսգիրքը, ըստ Նիկոլ Փաշինյանի` 361 հազար մարդու «քամիչ», իսկ Զոհրաբյանի էլ` գրանիտե տապանաքար
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը