Տոնի Կրոսը` «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում
Չնայած նրան, որ «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսի գործակալը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ ֆուտբոլիստը կմնա մյունխենյան ակումբում, այդուհանդերձ եվրոպական մի շարք գրանդները ցանկանում են իրենց կազմում տեսնել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանին:
Գերմանական լրատվամիջոցները պնդում են, որ Կրոսը իր ապագայի վերաբերյալ հարցում կկողմնորոշվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Գերմանացի խաղացողին մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն այսօր տեղեկություն է տարածվել, որ Կրոսին ձեռք բերելու համար պայքարին միացել են նաև «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: