Խարույկի վրա միս խորովելու սովորույթը արմատներով հեռանում է մինչ նախապատմական ժամանակները
Պատմականորեն խորովածը եվրասիական քոչվոր ցեղերի ավանդական կերակուրն է, սակայն խարույկի վրա` պտտվող շամփուրին հագցված կենդանու ամբողջական մարմինը խորովելու սովորույթը արմատներով հեռանում է մինչ նախապատմական ժամանակները և տարածված էր նաև անտիկ աշխարհում:
Այդ կերպ խորովում էին վարազի, եղջերուի, քարայծի, նապաստակի, բադերի և այլ կենդանիների ամբողջական մարմիններ:
Պատրաստման նման եղանակը տարածված էր մինչև 18-րդ դարի կեսերը: Ի տարբերություն նախկին պատրաստման եղանակի, ժամանակակից խորովածը պատրաստում են առավել մանր կտրատած մսի կտորներով:
Յուրաքանչյուր ազգ ունի խորոված պատրաստելու իր բաղադրատոմսն ու եղանակը:
Որպես հումք օգտագործվում է կենդանու կրծքամիսը, ազդրամիսը, կողամիսը, երիկամները, սիրտը, լյարդը, թոքերը և այլն:
Հաճախ որպես հավելում, կենցաղում սովորույթ է դարձել մսի հետ միասին կամ առանձին խորովել բանջարեղեն` լոլիկ, սմբուկ, տաքդեղ, կարտոֆիլ, սունկ և այլն: