1391 դիտում
11:29 28-03-2015
Հայաստանում կուսակցությունից կուսակցություն անցնելու սովորույթը երկարամյա պատմություն ունի. 168 Ժամ
«168 ժամ» թերթի այսօրվա առաջնորդողում կարդում ենք.
«Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ից հեռացած մի շարք պատգամավորներ դիմել են իրենց՝ ՕԵԿ-ին անդամագրվելու հարցով:
Հայաստանում կուսակցությունից կուսակցություն անցնելու սովորույթը երկարամյա պատմություն ունի: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե գաղափարների, արժեքների, սկզբունքների վրա հիմնված միավորումներ են, այլ ընդամենը տանիքներ՝ «քաղաքականությամբ զբաղվելու» համար: Իսկ այն, որ այսօր նման «բանավեճ» է ծավալվել հատկապես ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի միջև, շատ խորհրդանշական է: Երկուսն էլ տարբեր ժամանակներում իշխանությունների (տարբեր) կողմից արհեստականորեն կազմավորված ուժեր են, որոնց նպատակը եղել է ընտրություններում իրական ընդդիմության ձայները «խլելը»: Երկուսն էլ այդ ծառայության դիմաց տարիներ շարունակ գտնվել են իշխանության հետ կոալիցիայի մեջ: Երկուսն էլ ճակատագրի, հանգամանքների, իսկ գուցե՝ հեռահար քաղաքական հաշվարկների արդյունքում՝ ներկայումս հռչակվել են ընդդիմություն: Թե հատկապես երբ և ինչ դրսևորմամբ կարտահայտվի նրանց հերթական ծառայությունն իշխանությանը, ցույց կտան առաջիկա զարգացումները»:
Առաջնորդողն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4638 դիտում
13:11 24-07-2015
Ինչո՞ւ է «աղմկում» հակառակորդը եւ ինչի՞ց հետո ակտիվացրեց ԼՂՀ սահմանը կրակահերթի տակ պահելու սովորույթը
8535 դիտում
16:05 19-06-2016
Խարույկի վրա միս խորովելու սովորույթը արմատներով հեռանում է մինչ նախապատմական ժամանակները
3305 դիտում
11:12 17-12-2016
Ինչպե՞ս հաղթահարել ուտելիքը կուռք դարձնելու ամանորյա սովորույթը. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»