211652_close_icon

Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոյի համահիմնադիր Գագիկ Գաբրիելյանը դարձել է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի (World Association of Detectives – W.A.D.) անդամ

views-count4471 դիտում article-date 16:06 27-10-2025
Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոյի համահիմնադիր Գագիկ Գաբրիելյանը դարձել է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի (World Association of Detectives – W.A.D.) անդամ:

Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոյի համահիմնադիր Գագիկ Գաբրիելյանը դարձել է Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի (World Association of Detectives – W.A.D.) անդամ։

Բյուրոյի դետեկտիվ Վրեժ Գաբրիելյանը դարձել է Մասնավոր Դետեկտիվների Միջազգային Ասոցիացիայի(International Association of Private Detectives - IAPD) անդամ։

Գագիկ Գաբրիելյանը, ինչպես նաև Վրեժ Գաբրիելյանը դարձել են մեր բյուրոյի կողմից երկրորդ անդամները ովքեր ընդգրկվել են նշված հեղինակավոր Ասոցիացիաների շարքերում բյուրոյի հիմնադիր տնօրեն  Հայկ Գաբրիելյանից հետո։

Այս նշանակալի իրադարձությունները ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝
ներկայացնելու Հայաստանի մասնավոր դետեկտիվների գործունեությունը միջազգային մակարդակով՝  բարձր պրոֆեսիոնալիզմով և ազնվության սկզբունքներով։

«Գաբրիելյան ընդ Փարթներս դետեկտիվ բյուրոն », հանդիսանում է
Հայաստանի Հանրապետությունում առաջին և միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպությունը, որը շարունակում է զարգացնել դետեկտիվական մշակույթը, ամրապնդել միջազգային կապերը և բարձրացնել Հայաստանի մասնավոր հետաքննությունների հեղինակությունը համաշխարհային հարթակում։

Նմանատիպ նյութեր