211652_close_icon

Պուտին-Ալիև հանդիպումը․ հալոցք, բայց ոչ վստահության վերականգնում. Սուրեն Սուրենյանց

views-count406 դիտում article-date 19:00 09-10-2025
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը․
Պուտին–Ալիև հանդիպումը․ հալոցք, բայց ոչ վստահության վերականգնում

Պուտին–Ալիև հանդիպումը, որը տևել է շուրջ մեկ ժամ, ըստ ամենայնի, որոշ չափով «կհալեցնի» այն սառույցը, որն առաջացել էր վերջին ամիսներին ռուս–ադրբեջանական հարաբերություններում։

Սակայն վաղ է խոսել ռազմավարական գործընկերության վերադարձի մասին։

Իրականում՝ կողմերի միջև առկա լարվածությունը շատ ավելի խորքային է, քան թվում է առաջին հայացքից։

Ինքնաթիռի վթարի պատմությունը պարզապես արտացոլեց այն անվստահությունը, որ առաջացել էր դեռևս 44-օրյա պատերազմի հետևանքով հաստատված նոր ստատուս-քվոյից հետո։

Խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից, Բաքվի ակտիվ կապերը Անկարայի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Մոսկվայի ազդեցության նվազումը Հարավային Կովկասում՝ այս ամենը դարձան նոր քաղաքական իրականության բաղադրիչներ։

Ալիևը այսօր վարում է հաշվարկված, բազմավեկտոր քաղաքականություն՝ հավասարակշռելով Մոսկվայի, Անկարայի և Վաշինգտոնի շահերը։

Պուտինի համար այս հանդիպումը անհրաժեշտ էր ոչ այնքան արդյունքի, որքան ազդակների համար՝ ցույց տալու, որ Ռուսաստանը դեռ կարող է լինել ազդեցիկ խաղացող տարածաշրջանում, թեկուզ՝ առանց նախկին լծակների։

Այս հանդիպումն ավելի շուտ վերաբերում է պայմանական գործընկերությանը, քան ռազմավարական դաշինքին։

Այո, սառույցը հալվում է, բայց անվստահության «սառնությունը» դեռ պահպանվում է։
 

Նմանատիպ նյութեր