1829 դիտում
09:05 10-06-2016
Գառնիկ Իսագուլյանը մտադիր է հրաժարական ներկայացնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել ԼՂՀ նախագահի խորհրդականի (ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականի) պաշտոնից։ Ըստ լուրերի՝ վերջին շրջանում նրա և Արցախի ու Հայաստանի իշխանությունների միջև տարաձայնություններ են առաջացել, որոնց պատճառը Իսագուլյանի՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ դրսևորած քննադատական վերաբերմունքն է։ Եվ հասկանալի է, որ Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդականը չի կարող ընդդիմադիր գործիչ լինել։
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Գառնիկ Իսագուլյանը սպասում է Բրյուսելում գտնվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերադարձին, որպեսզի նրան ներկայացնի իր հրաժարականի դիմումը։ Մենք փորձեցինք վերը նշված լուրերը ճշտել Գառնիկ Իսագուլյանից, սակայն նա կտրուկ հրաժարվեց որևէ բառ խոսել։ «Ես ասել եմ՝ լրատվամիջոցների հարցերին չեմ պատասխանում, կներեք»,– ասաց Իսագուլյանն ու անջատեց հեռախոսը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
11:29 23-09-2014
Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու. Իրատես de facto
3884 դիտում
09:21 23-01-2019
Գառնիկ Իսագուլյանը որոշել է դառնալ ակտիվ ընդդիմադիր և կայք բացել. «Ժամանակ»
3003 դիտում
10:18 25-01-2019
Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է․ «Ժամանակ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»