Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու. Իրատես de facto
«Ասում են, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կարծես հատուկ ստեղծված լիներ Արթուր Բաղդասարյանի համար, քանի որ նրա հրաժարականից հետո տևական ժամանակ է՝ այդ պաշտոնի համար իշխանությունները իրավահաջորդին չեն գտնում:
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ին ԱԱ խորհուրդ պետք չէ: Իհարկե ոչ», - գրում է «Իրատես
de facto»-ն և հավելում.
«Պարզվում է՝ «վերևներում» երկար մտմտալուց հետո «հայտնաբերել» են ԱԱԽՔ-ի հարմար թեկնածու: Ասում են՝ առաջիկայում այդ պաշտոնը կզբաղեցնի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: