211652_close_icon
views-count20099 դիտում article-date 23:52 24-05-2016

Արյունալի պատերազմ ռուսական կալանավայրերում (Сучья война)

1930-ականներին Իոսիֆ Ստալինը ՆԳԺԿ-ին կարգադրում է կալանավայրերում ձևավորել քրեական հեղինակություններ, որպեսզի վերջիններիս միջոցով վերահսկողություն իրականացվի քրեական աշխարհի նկատմամբ Ռուսաստանում և կարմիր բանակի նվաճած տարածքներում: Այդ գաղափարը Ստալինը հղացել էր նախքան հեղափոխությունը՝ ցարական բանտերում և աքսորավայերում անցկացրած տարիներին, որտեղ հասցրել էր ծանոթանալ ոչ միայն հեղափոխական գործիչների, այլև հեղինակություն վայելող հանցագործների հետ: Ստալինյան սցենարով ձևավորված քրեական հեղինակություններին անվանում են «Օրենքով գող» (մինչև 1930-ականները այս անվանումը ոչ մի տեղ չի հիշատակվում), որովհետև նրանք չպիտի հակադրվեին Բոլշևիկյան կայսրության օրենքներին և քաղաքականությանը: Նրանց են հանձնում կալանավայրերում և հանցագործների շրջանում վեճերը, հարաբերությունները պարզելու-կարգավորելու իրավունքը: Սակայն «Օրենքով գողերի» բուն խնդիրը քաղբանտարկյալներին ճնշելն էր: Ստալինյան դարաշրջանում սովետական կալանավայրերն ու աքսորավայրերը լցվում են միլիոնավոր քաղկալանավորներով, որոնց մեծ մասը կրթված մարդիկ էին: «Օրենքով գողերի» միջոցով բոլշևիկյան վարչախումբը նպատակ ուներ կալանավայրերում չեզոքացնել կրթված քաղաքական կալանավորների ազդեցությունը, ողջամիտ և մարդասիրական գաղափարների տարածումը, արժեզրկել կրթվածությունն ընդհանրապես: [img]/ups/images/0748319001463999694596173.jpeg[/img] [i]Իոսիֆ Ջուղաշվիլիի (Ստալին) բանտային նկարը[/i] 1941-45թթ սովետա-գերմանական պատերազմի ժամանակ զորքից հետ մնացածները, գերմանական գերության մեջ անցկացրածներն առանց պատճառի և դատարանի վճռի, այլ ընդամենը Հատուկ խորհրդի որոշմամբ դատապարտվում են ազատազրկման՝ 25 տարի: Այն գերիները, որոնք ինչ-ինչ պատճառով չեն ազատազրկվում պատերազմի ժամանակ, ազատազրկվում են պատերազմից հետո: [img]/ups/images/0304756001463999711963199.jpg[/img] [i]Կալանավորները նախկին ԽՍՀՄ Ուղղիչ աշխատանքային գաղութներում[/i] 1947թ. մայիսի 26-ին ԽՍՀՄ-ում վերացվում է մահապատիժը, այն փոխարինվում է 25-ամյա ազատազրկմամբ: Այդ պատժաչափի տակ են ընկնում բոլոր գերիները: Նրանց սկզբում տեղակայում են այսպես կոչված՝ Ստուգողական-զտման ճամբարներում (մահապատժի վերացումից հետո այդ ճամբարները փակվեցին և պատերազմի մասնակիցներին ցրեցին տարբեր կալանավայրեր): Մի քանի հազար հոգի զտվում-ազատվում և վերադառնում են տները: Սակայն 1949-ին նրանց բոլորին հավաքում են տներից ու կրկին կալանավորում, քանի որ համարձակվում էին համեմատել գերմանական գերության մեջ ստացած սնունդն ու հետպատերազմյան ծայրահեղ սովի պայմանները: Այսպիսով, բանտերն ու կալանավայրերը լցվում են նախկին գերիներով, և նրանք կազմում են մեծամասնություն: Ի դեպ՝ նախկին գերիները զրկվում են ներման իրավունքից և ոչ մի համաներման տակ չեն ընկնում: [img]/ups/images/0806804001464096640386041.jpg[/img] 1947թ. հունիսի 4-ին խստացվում է գողության համար սահմանված պատիժը, և ամենաչնչին գողության համար սահմանվում է 25 տարի ազատազրկում: Այս խստացման արդյունքում բանտերում հավասարակշռվում է մի կողմից հանցագործների և մյուս կողմից նախկին գերիների, պատերազմի մասնակիցների, քաղաքական պատճառներով դատապարտվածների հարաբերակցությունը: [img]/ups/images/0459359001463999732190115.png[/img] [i]Ուղղիչ աշխատանքային ճամբարները նախկին ԽՍՀՄ տարածքում 1950-ականներին[/i] «Գողական օրենքը» արգելում էր գողերին որևէ աշխատանք կատարելը և դույզն-ինչ համագործակցելը իշխանությունների հետ, ներառյալ բանակում ծառայությունը: Սովետա-գերմանական պատերազմին չմասնակցած և կարմիր բանակում չծառայած գողերը կարծում էին, որ պատերազմին մասնակցածները համագործակցել են սովետական իշխանությունների հետ, դավաճանել գողական գաղափարներին, և պատերազմին մասնակցած գողերին անվանում էին «ավտոմատավորներ» կամ «զինվորականություն», գողական օրենքով նրանց հայտարարելով суки (сука՝ թարգմանաբար նշանակում է էգ շուն): Այստեղից էլ ծագում է հետագա իրադարձությունների անվանումը՝ Сучья война: [img]/ups/images/0048112001463999756281401.jpg[/img] Կալանավայրերում մեծամասնություն կազմած պատերազմի մասնակիցները սկսում են ճնշել օրենքով գողերին և շրջանառության մեջ դնում նոր գողական օրենք, որի համաձայն պատերազմին մասնակցելը դավաճանություն չի համարվում, և պատերազմի մասնակիցը նույնպես կարող է քրեական հեղինակություն ճանաչվել: Այս նոր օրենքով ավտոմատավորները փոխում են բանտային դրվածքներն ու օրենքները բազմաթիվ կալանավայրերում: Ավտոմատավորները սկզբում փորձում էին համոզել հին գողերին ընդունելու նոր օրենքը: Երբ չէին կարողանում համոզել՝ ծեծում էին կամ սպառնում սպանել: Եթե գողականը ընդունում էր նոր օրենքը, ապա գողերը այդպիսիներին անվանում էին ссученный: Եկեղեցական գրող և դիսիդենտ Անատոլի Լևիտին-Կրասնովը այսպես է նկարագրում գողականին կոտրելու արարողակարգը: [b]«Գողականից պահանջում են կատարել երեք խորհրդանշական գործողություններ: Նախ, նրան տալիս են ցախավել և ստիպում ավլել ցանկապատի շրջակա այն հատվածը, որտեղ հատուկ փորված էր, որպեսզի փախչողի հետքերը երևան: Այնուհետև նրան տալիս են կարցերի դռան բանալին, և գողականին ստիպում բոլորի աչքի առաջ մոտենալ կարցերի դռանն ու կողպել կարցերի դուռը: Եվ վերջնական ակտը. Գողականին հարկադրում են ճաշել իրենց բառերով ասած՝ сука-ների հետ: Դրանից հետո նա արդեն համարվում է ссученный»:[/b] Չարիքի կայսրության կալանավայրերում ու բանտերում կալանավորները բաժանվում են բանակների՝ հին օրենքով առաջնորդվողների՝ օրենքով գողերի և պատերազմի մասնակից հեղինակությունների, որոնք առաջնորդվում էին նոր օրենքով: Բախումներ տեղի են ունեում և՛ կալանավայրերում, և՛ դրսում: Սկզբում կալանավայրերի ղեկավարությունը և սովետական իշխանությունները դրդում ու սադրում են հանցագործների միջև բախումները: Հակամարտող կողմերին միտումնավոր տեղակայում են միմյանց հետ: Որոշ գողեր ընդունում նոր օրենքը, սակայն շատերը հավատարիմ են մնում հին օրենքին և սպանվում: Սպանված գողերի վրեժը լուծելիս գողերն ու գողականները սպանում են նոր օրենքով հեղինակություն հռչակվածներին: Այդպես սկսվում է հին և նոր օրենքներով հեղինակությունների միջև արյունալի պատերազմը, որը ստանում է Сучья война անվանումը: Արյունահեղությունը սարսափելի մեծ չափերի է հասնում 1950-ականների սկզբին: Եվ գողերը ստիպված որոշ փոփոխություններ են անում հին օրենքում: Տևական բանավեճերի արդյունքում որոշ բացառություններ են մտցնում, և գողն իրավունք է ստանում գաղութում աշխատել որպես վարսավիր կամ բրիգադիր: Երբ Сучья война-ն ահագնացող ծավալների է հասնում կամ անվերահսկելի դառնում, կալանավայրերի ղեկավարությունը առանձնացնում է հին և նոր օրենքներով առաջնորդվողներին՝ նրանց տեղակայելով տարբեր ճամբարներում: Այն կալանավայրերը, որտեղ տեղավորում են միայն նախկին գերիներին և գողական հին օրենքը մերժողներին, կոչվում են сучья зона-ներ: [img]/ups/images/0023199001463999775996022.jpg[/img] Հանցագործների միջև պատերազմ հրահրելով, սովետական իրավապահները հույս ունեին քայքայել գողական ավանդույթներն ու բարքերը, կազմալուծել գողական համայնքները: Արդյունքում՝ 1950-ականներին բանտերում կոտորվում են նախկին գերիների 94%-ը, իսկ 30-ականների գողերից մնում են ընդամենը 3%-ը, որոնք անցնում են խորը ընդհատակ: Սովետական մարդատյաց վարչախումբը, կարծելով, թե վերջնականապես ոչնչացրել է գողականներին ու գերիներինը, 1960-ականների սկզբին դադարեցնում է կալանավորների միջև բախումներ և պատերազմներ հրահրելու-սադրելու արյունոտ գործընթացները: [img]/ups/images/0780421001463999787656271.jpg[/img] 1950-աններին հանցագործների միջև արյունալի պատերազմների մասին գրվել են բազմաթիվ գրքեր և հոդվածներ: Իսկ 2014թ. նկարահանվել է բազմասերիանոց ֆիլմ-դրամա՝ «Сучьи войны»:

Նմանատիպ նյութեր