211652_close_icon
views-count19909 դիտում article-date 17:34 02-07-2014

Հայաստանյան մի քանի կալանավայրերում «պայթյուն» է հասունանում. դատապարտյալները պատրաստվում են համընդհանուր բողոքի ակցիաների

[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հաշվեկշռում գտնվող մի քանի կալանավայրերում 1000-ից ավելի դատապարտյալներ պատրաստվում են լայնածավալ բողոքի ակցիաներ սկսել, այդ թվում՝ հացադուլ, ջրադուլ, հարազատներից հանձնուքի ընդունում և ընդհուպ սպառնում են, որ կկարեն իրենց բերանները: Մի քանի դատապարտյալների հարազատներ [b]SHAMSHYAN.com[/b]-ին փոխանցեցին, որ բողոքի պատճառը կայանում է նրանում, որ այս օրերին Արդարադատության համակարգը փորձում է վաղաժամկետ ազատ արձակել դատապարտյալ Ռաֆայել Մասումյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է որպես «երգիչ Աֆո»: Վերջինս դատապարտվել է 14 տարվա ազատազրկման և ընդամենը պատիժը կրել է 5 տարի: Հիշեցնենք Ռ. Մասումյանը, նույն ինքը` երգիչ Աֆոն, դատապարտվել է այն բանի համար, որ կազմավորել է բանդա և մասնակից է եղել պետական պաշտոնյայի՝ ներկայիս ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ: Կազմավորվում է հանցավոր խումբ՝ բանդա Գագիկ Մաթևոսյանի («Մուսկուլ Գագոյի») գլխավորությամբ: Ըստ մեղադրանքի՝ գործով անցնող 6 դատապարտյալներից 5-ը` Գագիկ Մաթևոսյանը, Վազգեն Կարապետյանը, Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը և Արտակ Ղուկասյանը, բանդա են կազմավորել, որը զբաղվել է պատվերով մահափորձեր կազմակերպելով: Մաթևոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 1992-1997 եղել է Ներքին գործերի «Չղջիկներ» անվանումով հայտնի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը և, ըստ մեղադրանքի, նա հանդիսացել է հանցավոր խմբի պարագլուխը: Խմբի անդամներից Վ. Կարապետյանը, Ա. Ոսկանյանը և Գ. Գրիգորյանը նույնպես «Չղջիկներում» են ծառայել: Իսկ Արտակ Ղուկասյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է և, ըստ մեղադրանքի, հանդիսացել է խմբի գործունեության համար անհրաժեշտ տարբեր տեսակի սարքեր պատրաստող: Սակայն հատկապես Գագիկ Խաչատրյանի դեմ կազմակերպված մահափորձի, դրա բացահայտման և հետագա քրեական գործի համար Արտակ Ղուկասյանն առանցքային կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, որոշիչ նշանակություն է ունեցել: Ըստ քրեական գործի, վերը նշված խումբին ֆինանսավորել է Հայր և Որդի Երիցյաններ ընկերության սեփականատեր, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդին` Ռոբերտ Երիցյանը ով հանդիսացել է պատվիրատուն և նա կազմակերպել է մահափորձ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ: Դրդապատճառը եղել է այն, որ Գ. Խաչատրյանը իբև թե նվաստացրել է Ռ. Երիցյանին, այնուհետև նրան ազատել Պետական Եկամուտների Կոմիտեյի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի պաշտոնից: Ըստ մեղադրանքի, Ռ. Երիցյանը Գ. Խաչատրյանին սպանելու համար վճարել է 150 հազար ԱՄՆ դոլար, որը «բանդայի» անդամներին է փոխանվել երգիչ Աֆոնը 10 հազար դոլարը՝ որպես միջնորդավճար պահելով իրեն: Պայթուցիկ սարքը, որը, ըստ մեղադրանքի, 1 կիլոգրամ տրոտիլ է պարունակել, տեղադրվել է Տերյան 19 հասցեում գտնվող Գ. Խաչատրյանի տանը կից գտնվող շինարարության վրա: Սարքին ամրացված է եղել բջջային հեռախոս, որը «3G» (ինտերնետով) համակարգով պետք է որպես տեսախցիկ ծառայեր խմբի անդամների մոտ գտնվող հեռախոսի համար: Եվ երբ այդ ժամանակվա ՊԵԿ նախագահը կվերադառնար տուն, հեռախոսով պայթուցիկ սարքը գործի կդրվեր: Ըստ մեղադրանքի, այս նախաձեռնությունը տապալվել է, քանի որ շինարարության պահակը, ինչ-որ աղմուկ լսելով և դուրս գալով` տարածքն ուսումնասիրել ու նկատել է պատին ամրացված սարքը: Իսկ երբ փորձել է սարքի վրայից հեռախոսը պոկել, պայթուցիչը գործել է, և պահակը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն տարօրինակն այն է, որ բուն սարքը չի պայթել: Սարքին ամրացված հեռախոսի SIM քարտը գրանցված է եղել նույն Ա. Ղուկասյանի անունով, ում հենց հաջորդ օրը` մայիսի 24-ին, ձերբակալել են: Մեծ թվով դատապարտյալների հարազատներ բարձրաձայնում են, որ եթե բանդա ձևավորողին ու պետական պաշտոնյայի նկատմամբ մահափորձ կատարողին փորձում են վաղաժամկետ ազատել, ապա ինչու՞ պետք է մի պարկ ալուր, մի քանի շիշ ձեթ, մի քանի կիլոգրամ կարագ ու բրինձ գողացողին երկար տարիներ պահեն ճաղերի հետևում, այն դեպքում, երբ այդ մարդիկ այդ քայլին ստիպված են գնացել, քանի որ ընտանիքներում ունեցել են հացին կարոտ երեխաներ: Իրավապահ համակարգը փոխանակ պատվիրատուին հայտնաբերի, ում երկար տարիներ, չգիտես ինչու, փնտրում ու չի գտնում, խոսքը տվյալ դեպքում Ռ. Երիցյանի մասին է, հիմա էլ նրա հանցակիցներին կամաց կամաց ուզում է ազատել:

Նմանատիպ նյութեր