1456 դիտում
10:35 08-04-2014
Կալանավայրերում դեռ պահպանվել են սովետական ավանդույթները. Առավոտ
«Առավոտ»֊ը գրում է․ ««Մասնավոր անձանց կողմից հանցագործություն, ընդհանուր առմամբ համակարգային լուրջ թերացում»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գրիգոր Մինասյանն այսպես բնութագրեց 32-ամյա Արման Գասպարյանի հետ կատարվածը։
Հիշեցնենք` վերջինս դիմել էր ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանին՝ հայտնելով, որ արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել։ Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որն ըստ Արմանի՝ վկայում է միջադեպի մասին։ Երիտասարդը պատմել է. որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում, իր մեքենայով ընկերոջը տարել է արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք։ Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձինք և բռնություն են գործադրել նրա հանդեպ։
Ավելի ուշ դեպքի առիթով նշանակվեց ծառայողական քննություն։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն պատկան մարմինները՝ «Առավոտի» հարցին Գրիգոր Մինասյանն ասաց. «Կարծում եմ՝ հատուկ քննչական ծառայությունը պետք է օպերատիվ և օբյեկտիվ քննություն իրականացնի, իսկ արդարադատության նախարարությունը ընթացող քննությանը զուգահեռ նորովի և ավելի ուշադրությամբ անդրադառնա իր համակարգում առկա նման խնդիրներին։ Քրեակատարողական հիմնարկներում բռնությունների և այլ իրավախախտումների մասին հասարակությունը տեղյակ է տասնամյակներ, բայց այն, որ այլընտրանքային պատժի ծառայության աշխատակիցներն են մարդ ծեծում, դա արդեն ցավալի նորույթ է»։
Դիտարկմանը՝ բոլորն էլ գիտեն, որ ոչ միայն արդարադատության համակարգում, այլև ՀՀ իրավապահ համակարգում ընդհանրապես աշխատանքի նման մեթոդները կիրառելի են, վերջերս այդ մասին սկսել են բարձրաձայն խոսել, բայց խնդիրը դրանից լուծում չի ստանում, և ՀՀ իրավապահ համակարգում համառորեն պահպանվում են սովետական ավանդույթները, ո՞րն է պատճառը. մեր զրուցակիցը հակադարձեց, որ ոստիկանությունում և կալանավայրերում ծեծն ու բռնությունը վերջին տարիներին էականորեն նվազել են. «Չնայած դրան՝ կալանավայրերում սովետական ավանդույթները դեռ որոշակի չափով պահպանվում են»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան