211652_close_icon

Առաջիկա օրերին Արեգակից կարող է հզոր արտանետում լինել

views-count769 դիտում article-date 17:56 12-10-2025
Առաջիկա օրերին Արեգակի վրա պլազմայի հզոր արտանետում է սպասվում:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան:

«Արեգակի հյուսիս-արևելյան մասում ձևավորվել է միանգամայն մեծ չափի ինչ-որ զանգված»,- հայտնում են ինստիտուտի մասնագետները:

Նշվում է, որ Արեգակը փորձում է այդ զանգվածը արտանետել տիեզերք, սակայն առայժմ դա չի ստացվում, բայց պրոցեսը կարող է տեղի ունենալ այսօր կամ վաղը:

Պլազմայի արտանետումը կարող է վնասել Մերկուրիին, իսկ եթե այն ևս մի քանի օր մնա Արեգակի վրա՝ ապա նաև Երկրին:

 

Նմանատիպ նյութեր