Հայկական «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր 12-ամյա տղան նոր ուժային ռեկորդ սահմանեց և այն նվիրեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Վարդան Ամալյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայկական «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր, 12-ամյա Առաքել Պետրոսյանը հերթական անգամ ապացուցեց, որ ուժը միայն ֆիզիկական չէ, այլ նաև հոգևոր՝ սահմանելով նոր, աննախադեպ ռեկորդ «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոնում։
Փոքրիկ դյուցազունը յուրաքանչյուր ձեռքին ամրացված 3 կիլոգրամանոց կցագնդերով ձեռքերը կախ դրությունից մեկընդմեջ կատարել է «ծալում դեպի վեր» վարժությունը 4444 անգամ՝ ընդամենը 40 րոպե 33 վայրկյանում։
Այս ռեկորդը Առաքելը նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Վարդան Ամալյանի հիշատակին։
Միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, Վարդան Ամալյանի ծնողները, հարազատներն ու բազմաթիվ հյուրեր։
«Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանը բարձր գնահատեց Առաքելի ձեռքբերումը՝ նշելով, որ նրա յուրաքանչյուր ռեկորդ ոչ միայն ուժի, այլև հայրենասիրության դրսևորում է․
«Առաքելը իր կատարած յուրաքանչյուր ռեկորդով վառ է պահում մեր հերոսների հիշատակը և երիտասարդ սերնդին սովորեցնում է հայրենասիրություն ու նվիրում», — ասաց Թովմասյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Ամալյանը եղել է ենթասպա, հրետանավոր։ Նա 2019 թվականի հուլիսից ծառայել է Կենտրոնական շրջանի հակատանկային դասակում, իսկ պատերազմի ընթացքում կանգնել է Հադրութի պաշտպանական դիրքերում։ Վարդան Ամալյանը հերոսաբար զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին՝ Շուշիի պաշտպանության մարտերի ընթացքում։
Առաքել Պետրոսյանի բոլոր ռեկորդները նվիրված են Արցախի ազատամարտում ընկած հերոսների հիշատակին՝ որպես հավատքի, ուժի և ազգային միասնության խորհրդանիշ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի