Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ավագի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ավագ Մարկո Ռուսի մոտ քաղցկեղ է ախտորոշվել:
Հիվանդությունը հայտնաբերվել էր այն բանից հետո, երբ Գերմանիայի ֆուտբոլային միության հակադոպինգային կոմիտեն դիմել էր «Այնտրախտին»` հայտնելով, որ 31-ամյա խաղացողի դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել:
Ֆուտբոլիստի արյան մեջ աճի հորմոնների բարձր պարունակություն էր հայտնաբերվել և ինչպես պարզվել էր, դրա պատճառը քաղցկեղի հիվանդությունն է եղել:
Ինքը` Ռուսը, հայտարարել է, որ մտադիր է մասնակցել «Նյուրնբերգի» հետ անցումային խաղերին, որի հաղթողը հաջորդ մրցաշրջանում կխաղա Բունդեսլիգայում: Առաջին հանդիպումը կկայանա այսօր: