211652_close_icon
views-count3988 դիտում article-date 16:32 30-01-2015

Պետրոսյանների ընտանիքում միանգամից 2 երեխայի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

«Ընկերներ, շատ առանձնահատուկ դեպք է, մի ընտանիքից միանգամից երկու բալիկի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, խնդրում եմ տարածել և օգնել ! Անհնար է պատկերացնել, բայց Պետրոսյանների ընտանիքում քաղցկեղ է ախտորոշվել միաժամանակ երկու երեխայի մոտ։ Անգամ բժիշկները չեն մտաբերում այսպիսի իրավիճակ, երբ ընտանիքում միանգամից երկու երեխա պայքարի կյանքի համար։ Սեդան 9 տարեկան է, այս շաբաթ ընդունվել է Յոլյանի անվան հիվանդանոց սուր լեյկոզ ախտորոշմամբ։ Սեդան լուսանկարում պատկերված աղջնակն է։ Մյուս երեխան՝ Վեներան, ով 10 տարեկան է, նոր է վերադարձել Մոսկվայից, ուր կատարել էին գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն։ Այժմ Վեներան Քանաքեռի հիվանդանոցում ճառագայթում է ստանում, որից հետո պետք է 12 կուրս քիմիաթերապիա ստանա։ Օգնության խնդրանքով դիմում ենք բոլորին։ Ամենափոքր օգնությունն էլ այս ընտանիքի համար անչափ կարևոր է։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել այս ընտանիքին, կարող են գումարներ փոխանցել Bridge of Health հիմնադրամի հաշվեհամարին` նշելով «Օգնություն Պետրոսյաններին»: ArCa փոխանցումների համար՝ 4578910000000061 Հաշվեհամարներն են` INECOBANK CJSC AMD 2050622047431001 RUB 2050622047431041 USD 2050622047431020 EURO 2050622047431040 YEREVAN, ARMENIA SWIFT CODE: INJSAM22»: Արմեն Արմոս Մարտիրոսյանի [url=https://www.facebook.com/armenarmos]ֆեյսբուքյան էջ[/url]: [img]/ups/images/0817639001422611689213431.jpg[/img]

Նմանատիպ նյութեր