Թոմ Հենքսի կնոջ մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Դերասան Թոմ Հենքսի կինը՝ հոլիվուդյան դերասանուհի Ռիտա Ուիլսոնը քաղցկեղով է հիվանդ: Նրան արդեն մի քանի անգամ վիրահատել են:
«Ես ստիպված դադարեցրել եմ մասնակցությունս Fish in the Dark-ի նկարահանումներին, որպեսզի շարունակեմ պայքարել հիվանդության դեմ: Ինձ մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվեց, եւ վիրահատվեցի: Բարեբախտաբար, չարորակ ուռուցքը վաղ շրջանում է հայտնաբերվել եւ պետք է շարունակեմ բուժվել»,-ասել է դերասանուհին:
58-ամյա դերասանուհին պատմել է հիվանդության մասին, որպեսզի կանանց կոչ անի կրկնակի հետազոտվել: Առաջին հետազոտության ժամանակ նրա մոտ ամեն ինչ կարգին է եղել, սակայն երկրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ Ռիտայի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է զարգանում:
Ռիտան, որ երկու երեխա ունի Թոմ Հենքսից, նաեւ նշել է, որ ամուսնու եւ ընտանիքի սիրո ու հոգատարության պակաս չի զգում: