«Այնտրախտի» տնօրեն. Օզիլն իրեն վախկոտի պես պահեց
«Այնտրախտի» մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը մեկնաբանել է Մեսութ Օզիլի որոշումը՝ հեռանալ Գերմանիայի հավաքականից:
«Կարծում եմ, որ Օզիլը վախկոտի պես վարվեց: Այն, որ Մեսութը սոցցանցերում քննադատում է Գերմանական ֆուտբոլային ասոցիացիային, պարզապես անտանելի է:
Նա կարող էր որևէ հեռուստաալիքի ուղիղ եթերում հարցազրույց տալ: Ֆուտբոլիստների օրենքն է՝ վեր կաց ու տղամարդ եղիր:
Ես դեռ կհասկանայի, եթե այդպես վարվեր 18-19 տարեկան երիտասարդը: Բայց խաղացողը, որը վաղուց ֆուտբոլում է և աշխարհի առաջնություն է նվաճել, պետք է հասկանա, թե ամոթալի բան է արել», ասել է Բոբիչը: