«System of a Down» խմբի անդամ Սերժ Թանկյանի հեղինակած նոր երգը կոչվում է «Արցախ», [url=http://www.rollingstone.com/music/news/see-system-of-a-downs-serj-tankian-perform-new-political-song-artsakh-20160504]տեղեկացնում է rollingstone.com-ը[/url]:
Պարբերականի փոխանցմամբ, Թանկյանի երգը նվիրված է ապրիլյան քառօրյա պատերազմում կռված հայ զինվորներին:
Երգը կոչ է անում աջակցել Արցախի ժողովրդին և ընդվզել, ըստ Թանկյանի` ադրբեջանական ագրեսիայի դեմ: