2087 դիտում
13:58 30-01-2014
Սերժ Թանկյանի և նրա կնոջ ֆինանսավորմամբ Վանաձորի տարեցները կապահովվեն տաք սնունդով
Փետրվարի 17-ից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը կսկսի իրագործել տաք սննդի լրագիր Վանաձոր քաղաքի 30 սոցիալապես անապահով տարեցների համար: Այն ֆինանսավորվում է աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և նրա տիկնոջ` Անժիի կողմից:
Կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննսիյանը մեկնաբանել է, որ սահմանափակ միջոցների պատճառով սկզբում կազմակերպությունը հնարավորություն չուներ ծրագրում ընդգրկել նաև տարեցներին, ինչպես որ դա արվում էր Երևանի Օրրանում:
«Երբ Սերժ Թանկյանը և նրա տիկինը` Անժին, մեզ դիմեցին, թե ինչպես օգնել Վանաձորի Օրրանին, մենք նրանց առաջարկեցինք մի քանի տարբերակներ: Նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հատկապես տարեցների ծրագրի հանդեպ և արագորեն` մի քանի օրվա ընթացքում, արդեն ծրագրում կատարեցին ներդրումներ` վստահ լինելու համար, որ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում կարիքավոր տարեցները օրվա ընթացքում գոնե մեկ անգամ տաք սննդի, տաքուկ անկյան և հոգածության հնարավորություն կունենան»,-նշել է տիկին Արմինեն:
Ներկայնումս Վանաձորի «Օրրան» են հաճախում տնտեսապես անապահով ընտանիքների 65-իվ ավելի երեխաներ, որոնք ստանում են տաք սնունդ, ինչպես նաև բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններ: Երեխաները մասնակցում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացների և մշակութային հարուստ ծրագրերի:
Նմանատիպ նյութեր
7096 դիտում
22:10 06-04-2020
ՌԴ Կազանում տղամարդը հարձակվել է 80-ամյա թոշակառու կնոջ վրա, տապալել գետնին և խլել սնունդով պայուսակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8756 դիտում
21:35 04-05-2016
Սերժ Թանկյանի նոր երգը նվիրված է հայ զինվորներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
475 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
706 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am