Իրանի խորհրդարանական ընտրություններում հաղթել են նախագահ Ռուհանիի կողմնակիցները
Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ են տարել երկրի գործող նախագահ Հասան Ռուհանիի կողմնակիցները:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ են վկայում ձայների հաշվարկի արդյունքները:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ Ռուհանիի կողմնակիցները ամենայն հավանականությամբ կստանան 68 մանդատներից 33-40-ը: Ընդհանուր հաշվով, այդ երկրի խորհրդարանն ունի 290 տեղ:
Ինչպես տեղեկացնում է France Presse-ը, հղում անելով Իրանի ՆԳՆ-ին, Ռուհանիի կողմնակիցները ստացել են մնացած 68 տեղից 38-ը, պահպանողականներին կհասնի ընդամենը 18 տեղ: Իսկ անկախ թեկնածուները ստացել են 12 տեղ: