211652_close_icon
views-count868 դիտում article-date 12:38 12-06-2023

Մոնտենեգրոյի խորհրդարանական ընտրություններում հաղթում են ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցները

Մոնտենեգրոյում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթում է «Եվրոպան հիմա» շարժումը, որը Եվրամիությանը երկրի անդամակցության կողմնակիցն է և նաև ավելի սերտ հարաբերություններ է ցանկանում հարևան Սերբիայի հետ: Հաղորդում է Reuters գործակալությունը:

Մոնիտորինգի և հետազոտությունների կենտրոնի գնահատումներով՝ «Եվրոպան հիմա» շարժումը հավաքել է ձայների 25.6 %-ը, ինչը, սակայն, բավական չէ ինքնուրույն կառավարություն կազմելու համար:

«Սա մեծ հաղթանակ է: Մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ բոլոր նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները: Ակնհայտ է, որ մենք ձևավորելու ենք նոր եվրոպամետ կառավարություն», - ասել է «Եվրոպան այժմ» շարժման  առաջնորդ Միլոյկո Սպայիչը:
Նախկին նախագահ Միլո Ջուկանովիչի Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության գլխավորած եվրոպամետ կոալիցիան, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 23.7 %-ը։

Մոնիտորինգի և հետազոտությունների կենտրոնի հրապարակած տվյալները հիմնված են ընտրատեղամասերից 400-ում քվեաթերթիկների 98.7 %-ի հաշվարկի վրա: Նշվում է, որ ընտրություններին մասնակցած 15 կուսակցություններից և դաշինքներից ինը կմտնեն խորհրդարան:

Պետական ընտրական հանձնաժողովն ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է հրապարակի առաջիկա օրերին:

Նմանատիպ նյութեր