Քաթարի էմիրը ժամանել է Թեհրան՝ նախագահ Ռուհանիի հետ բանակցելու
Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թամին այսօր ժամանել է Իրան։ Մայրաքաղաք Թեհրանում էմիրը հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի, ինչպես նաև իրանական մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այդ մասին հաղորդում է ISNA գործակալությունը՝ նշելով, որ Ռուհանիի հետ հանդիպումը կայանոլւ է այսօր երեկոյան։
Քաթարական QNA գործակալությունն էլ հայտնում է, որ այցի ընթացքում էմիրը քննարկելու է քաթարա-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային վերջին իրադարձությունները, որոնք փոխադարձ հետաքրքրքություն են նրկայացնում և փոխադարձ շահեր շոշափում։