Լիբիայի ափերին միգրանտներով նավն ընկել է փոթորկի մեջ. 84 միգրանտ անհայտ կորած է համարվում
Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերից ոչ հեռու միգրանտներով նավ է ընկել փոթորկի մեջ: Այդ մասին հայտնել է Միջազգային միգրացիոն կազմակերպությունը, փոխանցում է BBC-ն:
Ըստ տեղեկությունների՝ անհայտ կորած է համարվում 84 մարդ:
Վնասված ոչ մեծ նավը նկատել են Իտալիայի առափնյա ծառայության աշխատակիցները՝ երեկ կեսօրին և օգնության հասել նավակի մեջ մնացած 26 միգրանտներին:
Վերջիններին տեղափոխել են իտալական Լիմպեդուզա կղզի: Փրկվածները պատմել են, որ նավում եղել է 110 մարդ, սակայն ճանապարհին նավն ընկել է փոթորկի մեջ:
Անհայտ կորածներին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են տարվում: