Հունաստանի ափերին միգրանտներով նավ է խորտակվել. կա 11 զոհ
Հունաստանի ափերում` Էգեյան ծովի Լեսբոս կղզում, միգրանտներով նավ է խորտակվել: Այս մասին հայտնում է Риа Новости-ն` հղում կատարելով Skai հեռուստաալիքին:
Ըստ վերջին տեեկությունների` 11 միգրանտ, որոնց թվում եղել է 6 երեխա` մահացել են:
Հայտնի է, որ միգրանտների պլաստիկե նավը խորտակվել է ափից ընդամենը 20մ հեռավորության վրա:
Ըստ աղբյուրի` փրկարարները ափ են դուրս բերել 15 հոգու, ովքեր ողջ են մնացել: