211652_close_icon
views-count2572 դիտում article-date 12:10 14-04-2017

Լիբիայի ափերին մոտ 100 միգրանտ է անհայտ կորել

Առնվազն 97 փախստական է անհայտ կորել Լիբիայի ափերին այն բանից հետո, երբ նրանց տեղափոխող նավը խորտակվել է։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Նավը ուղղություն էր վերցրել աֆրիկյան երկրներից։ Լիբիայի փրկարարներին հաջողվել է փրկել 23 տղամարդկանց կյանքը, քանի որ նրանք կարողացել են մնալ ջրի մակերեսին ջրափրկարարական օղակների շնորհիվ։ Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնել։ Նշենք, որ Լիբիան Միջերկրական ծովով դեպի Եվրոպա տանող առանցքային տարանցիկ ուղի է համարվում անօրինական միգրանտների համար։ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով՝ միայն այս տարի առնվազն 590 փախստական է մահացել լիբիական ափերի մոտ նավերի խարտակման հետևանքով։

Նմանատիպ նյութեր