Թուրքիայի ափերին միգրանտներով նավ է շրջվել. կա 2 տասնյակից ավելի զոհ. տեսանյութ
Էգեյան ծովի թուրքական հատվածում նավ է խորտակվել, որը սիրիացի փախստականների էր տեղափոխում, հայտնում է թուրքական Dogan Haber-ը:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 22 փախստական:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Թուրքիայի ափերին կրկին նավ էր շրջվել, ինչի հետևանքով զոհվել էին 35 փախստականներ: