7128 դիտում
08:57 23-04-2016
Ինչի՞ վրա եք հրճվում, պարոնայք իշխանավորներ. գուցե դադարե՞ք կեղծ հաղթանակներ կերտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի ու Էդուարդ Նալբանդյանի ասուլիսից հետո իշխանական գործիչները և մերձիշխանական լրատվամիջոցները երեկ ցնծության չհիմնավորված այնպիսի մի ալիք էին բարձրացրել, որ թվում էր, թե հաղթել ենք նաև բանակցային սեղանի շուրջ:
Նկատենք, որ ԼՂՀ խնդրի վերաբերյալ Լավրովը երեկ բառացի հայտարարեց. «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն գործի 94թ. զինադադարի մասին պայմանագիրը, որը հանդիսանում է անժամկետ փստաթուղթ, և այն բոլոր կողմերը պետք է հարգեն։ Ռուսաստանն իր ազգային հատկանիշներով և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը կանի ամեն ինչ՝ կողմերին աջակցելու համար: Այս փուլում առանց նախապայմանների հրադադարի պայմանները պահպանելուց բացի՝ մենք կարևոր ենք համարում ուշադրության արժանացնել վստահության միջոցների և անվտանգության ապահովման միջոցների ու միջադեպերը քննելու առարկայական կիրառումը՝ ըստ այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2011 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որոնց կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել է ԵԱՀԿ-ն»:
Իշխանական գործիչները ՌԴ նախարարի խոսքերի առաջին մասը դրոշակ դարձրած ցնծում էին: Սակայն իրականում Լավրովը իր խոսքի երկրորդ մասում փաստեց, որ բանակցային սեղանին դրված է, այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը, քանի որ 2011-ին հենց դրա շուրջ են բանակցությունները ընթացել:
Ինչպես հայտնի է՝ Կազանյան փաստաթղթի ստորագրումը Ադրբեջանի մեղքով տապալվեց, դրա համար ՀՀ-ում փորձ է արվում ներկայացնել իբրև ապացույց, որ փաստաթուղթը մեզ է ձեռնտու: Գուցե խոստովանե՞ք, որ Ադրբեջանն ավելին է ցանկացել ստանալ:
Տեղեկացնենք, որ Կազանյան փաստաթղթով նախատեսվում է ազատագրված շրջաններից 5-ը հանձնել Ադրբեջանին: Այդ փաստաթղթով նախատեսված է շփման գծում խաղաղապահներ տեղակայել՝ հայկական զորքերը հետ քաշելով: Ով և ինչպես է երաշխավորելու, որ օտարներն իրենց կյանքի գնով Արցախի և Հայաստանի բնակչության անվտանգությունը կապահովեն: Պարոնայք, իշխանավորներ, գուցե դադարեք կեղծ հաղթանակներ կերտելուց և հանրությանը հնարավորություն տաք փոխել և հզորացնել Հայաստանը: Անգամ մեկ թիզ հողի հանձնման մասին մտածելն այսօրվա իրավիճակում ոչ այլ ինչ է, քան դավաճանություն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2842 դիտում
11:01 14-05-2014
Ինչի՞ ենք էս մարդու դժբախտության վրա ազգովի հրճվում. Արմեն Սարգսյանը՝ Յուրի Վարդանյանի մասին
7923 դիտում
17:06 27-02-2022
Ինչի՞ վրա եք հրճվում. որ այդ սանկցիաները հարվածելու են նաև Հայաստանի տնտեսությա՞նը․ Էդմոն Մարուքյան
Այս բաժնից
877 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
787 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»