Հայաստանում եզդի ժողովուրդն ապրել է դարեր շարունակ, անցել փորձությունների միջով ու կերտել հաղթանակներ. Վահե Էնֆիաջյանի շնորհավորական ուղերձը եզդի ժողովրդին
Ի սրտե շնորհավորում եմ մեր եղբայրական եզդի ժողովրդին Նոր տարվա, կամ ինչպես իրենք են ասում տարեսկիզբը խորհրդանշող` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ։
Երկու բարեկամ, կողք կողքի ապրող ժողովուրդն ունի բազմադարյա պատմություն։
Հայաստանում եզդի ժողովուրդն ապրել է դարեր շարունակ, պահպանելով իր մշակույթն ու ավանդույթները, հայ ժողովրդի հետ միասին պայքարել, անցել փորձությունների միջով ու կերտել հաղթանակներ, իսկ Հայաստանը եզդի ժողովրդի համար տուն ու
հայրենիք է եղել։
Թող այս տարին լինի խաղաղության ու բարեկեցության տարի, հարատևեն Ձեր բոլոր ազգային արժեքներն ու ավանդույթները, որը ազգային դիմագծի խորհրդանիշն է։
[b]ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան[/b]