Զինեդին Զիդան. Չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» մասին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Իսպանիայի առաջնությունում ընթացող պայքարին:
Չեմպիոն դառնալու համար նախ պետք է 3-րդ տեղից 2-րդ տեղ բարձրանալ: Եվ այժմ իմ համար կարևորը «Խետաֆեի» հետ հանդիպումն է:
Մեզ պետք է, որպեսզի «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» միավորներ կորցնեն: «Ռեալը» այժմ լավ ժամանակահատված է անցկացնում, մենք ամեն ինչ անում ենք հաջող խաղալու համար: Սակայն վերջնական առումով միայն մեկ թիմ կդառնա չեմպիոն:
Ես չեմ ցանկանում խոսել «Բարսելոնայի» մասին: Ինձ դուր չի գալիս խոսել, երբ այլ թիմի մոտ անհաջող ժամանակներ են: Ինձ հետաքրքրում է միայն իմ թիմը», ասել է Զիդանը: