Զինեդին Զիդան. Ես որոշել եմ, որ «Ռեալը» «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չի բացելու
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ թիմը «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չի բացելու:
«Մենք չենք պատրաստվում դա անել, ահա և վերջ: Դա իմ որոշումն է», ասել է Զիդանը:
Եթե «Բարսելոնան» Պրիմերայի հաջորդ 5 տուրերում հաղթանակ տանի, ապա թիմը «Ռեալի»հետ կհանդիպի Իսպանիայի չեմպիոնի կարգավիճակով: «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա մայիսի 6-ին:
2017թ. աշխարհի ակումբային առաջնությունում «Ռեալի» հաղթանակից հետո «Բարսելոնան» չեմպիոնական միջանցք չստեղծեց: