Ճապոնիայում 5,3 հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայում 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ըստ Ճապոնիայի օթերեևութաբանական ծառայության՝ երկրաշարժը տեղի է ունեցել Խոնսյու կղզում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միյագի պրեֆեկտուրայում՝ 20 կմ խորության վրա: Նշվում է, որ ցունամիի վտանգ չկա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: