211652_close_icon
views-count80070 դիտում article-date 13:31 21-06-2018

«Քայլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստներն ու բազմաթիվ բարեգործությունների հեղինակը, ով երբևէ չի ցանկացել այդ մասին բարձրաձայնվի, այցելեցին Գավառի մանկատուն. Մատաղից առաջ հնչեց Տերունական աղոթք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունսի 20-ին, «Քայլ արա» շարժման մի քանի երիտասարդ ակտիվիստներ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Բաղդասար Քերոբյանի հետ անակնկալ այցելեցին Գավառի մանկատուն: Նրանց ցանկություն էր, որպեսզի օրը երեխաների համար լցվեր տոնական երգուպարով: Նրանք դատարկաձեռն չէին այցելել մանկատուն: «Քայլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստներից, ով հանրությանն ավելի շատ հայտնի է Ամիգո մականվամբ, մեկ օր առաջ մկրտվել էր ու ստացել Դանիել հոգևոր անունը, մանկատուն մատաղ էր բերել: Մատաղը ճաշակելուց առաջ էլ երեխաներն ու հյուրերը առ Աստված Տերունական աղթոքն հնչեցրեցին: Մինչ ճաշարանում կբացվեին սեղաններն ու կմատուցվեր մատաղը, դահլիճում «Քայլ արա» շարժման երիտասարդ ակտիվիստները Բ. Քերոբյանի հետ երգուպարով ուրախացնում էին երեխաներին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Բ. Քերոբյանի ընկերը, ով հրաժարվեց իր անունն հայտնել, ասում էր. «Բաղդասարը արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է եղել: Մասնակցել է նաև Շուշիի ազտագրմանը և իր աչքերով է տեսել հերոս քաղաքի ազատագրումը: Վերջին տարիներին բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն միշտ կապը պահպանել է Հայաստանի հետ: Բազմաթիվ բարեգործական միջոցառումներ է կազմակերպել, սակայն երբեք չի ցանկացել, որպեսզի այդ մասին բարձրաձայնվի: Ամեն անգամ ասում է՝ «Աստված վերևից տեսնում է ու իզուր չէ ասված. «Էնպես պետք է անես, որ աջ ձեռքդ չիմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը»: Ճիշտն ասած, սա առաջին դեպքն է, երբ նրա արած միջոցառումը դառնալու է հրապարակման նյութ»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Բ. Քերոբյանը 7 երեխաների հայր է, սակայն նրա սեփական երեխաները 2-ն են. 5-ին նա որդեգրել է, երբ երեխաները մի քանի օրական են եղել: Երեկ Գավառի մանկատանը 2 երկվորյակ եղբայրները Բաղդասարի մոտից տեղ չէին գնում ու, չգիտես ինչու նրան անընդհատ հարց էին տալիս. «Մեզ կտանե՞ս քո հետ»: Ու հիմա Բաղդասարը ցանկություն ունի իր ընտանիքի անդամ 5 տղաների թիվը ավելացնել ևս 2-ով, սակայն դրա համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի: Վերջում երեխաները իրար հերթ չտալով, որպես բարի հիշողություն, նկարահանվում էին հյուրերի հետ ու այստեղ էլ առաջնահերթությունը Ամիգոյինն էր. ամենից շատ նրա ու Բաղդասարի հետ էին երեխաները լուսանկարվում: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը իր շնորհակալությունը հայտնեց մանկատուն անակնկալ այցի եկած անձանց ու իր խոսքում ասաց. «Ձեր այցը մանկատան սաների մոտ կմնա որպես բարի հիշողություն: Թող Աստված ձեզ ուժ ու կորով տա և թող այնպես լինի, որ աշխարհում ոչ մի երեխա ծնողազուրկ չլինի, սակայն, ցավոք, ինչքան էլ ցանկանանք, միևնույն է….»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր