211652_close_icon

Հնդկաստանում էստակադա է փլուզվել. փլատակների տակ մոտ 150 մարդ է մնացել

views-count2465 դիտում article-date 16:06 31-03-2016
Հնդկաստանում շինարարական աշխատանքների ժամանակ տրանսպորտային էստակադա է փլուզվել, հաղորդում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել Կալկաթա քաղաքի կոմերցիոն շրջանում, որտեղ միշտ մարդկանց մեծ շարժ կա: Հայտնի է առնվազն 10 զոհի մասին: Նախնական տվյալներով՝ մետաղական փլատակների տակ մինչև 150 մարդ է մնացել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները՝ փորձելով դուրս բերել փլատակներից մարդկանց:

Նմանատիպ նյութեր