Չինաստանում փլուզվել է հյուրանոցի շենքը. փլատակների տակ է մնացել մոտ 100 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր առավոտյան Չինաստանի արևելքում Ֆուցզյան նահանգի Ցյուանչժոու քաղաքում փլուզվել է վեցհարկանի հյուրանոցի շենքը:
Դեպքից անմիջապես հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 23 հոգու. նրանք բոլորն էլ ողջ են: Սակայն փլատակների տակ դեռ մնում է մոտ 70 մարդ: Իշխանություններրը չեն բացառում, որ կարող են զոհեր լինել:
Հյուրանոցի առաջին հարկում խանութներ և սրճարաններ էին: Փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: