Հնդկաստանում հանք է փլուզվել. փլատակների տակ տասնյակ հանքափորներ են մնացել
Հնդկաստանի Ջարկհանթ նահանգում գտնվող ածխի հանքում փլուզում է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը։
Ըստ տեղեկությունների՝ փլատակների տակ արգելափակված է ավելի քան 40 հանքափոր։
Տեղի ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ի երեկոյան, երբ հերթափոխություն էր կատարվում։ Դեռևս պարզված չեն փլուզման պատճառները։
Այսօր առավոտյան սկսվել են փրկարարական աշխատանքները։