Ինդոնեզիայում երկրաշարժից հետո փլատակների տակ է մնացել ավելի քան 150 հազար մարդ. ԶԼՄ-ներ
Ինդոնեզիայի իշխանությունները չեն բացառում, որ տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով Սուլավեսի կղզում փլատարկների տակ կարող է մնացած լինել ավելի քան 150 հազար մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն, հղում կատարելով Bernama լրատվական գործակալությանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին զոհվածների թիվը անցել է 1600-ը:
Ըստ փորձագետների՝ վնասվել կամ ավերվել է ավելի քան 65 հազար տուն:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/10/06/1107016/]Հիշեցնենք[/url], որ Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել էր 1600-ը, ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել: Զոհերի թիվը կազմել էր 1650, բացի այդ, 563 հոգի էլ համարվում էր անհետ կորած:
Ինդոնեզիայի Քաղաքականության և անվտանգության հարցերով համակարգող նախարար Վիրանտոյի խոսքով՝ ոչ բոլոր մահացածներին է հնարավոր եղել նույնականացնել և անհրաժեշտ է շտապ կազմակերպել թաղման գործընթաց՝ կանխելու համար վարակի տարածումը։