8792 դիտում
19:00 31-03-2016
Պատի ծակի ավազակները
Փարքերներն ու Գիլիզները մորմոններ էին, հալածվում էին Անգլիայում: Մաքսիմիլիան Փարքերը ծնողների հետ Ամերիկա է ներգաղթում 1856թ.-ին, իսկ Էնն Գիլիզը՝ 1859-ին: Նրանք ամուսնանում են 1865-ին: Եվ 1866-ի ապրիլի 13-ին Յուտա նահանգում ծնվում է նրանց առաջներկը Ռոբերտ Լերոյ Փարքերը, որը հետագայում դառնում է Վայրի Արևմուտքի ամենահռչակավոր ավազակներից մեկը:
Ռոբերտի մանկությունն անցնում է Օհայո նահանգում, ծնողների ագարակում, որտեղ նա զբաղվում է անասնապահությամբ: Առաջին բախումը օրենքի հետ աննշան է լինում. Նեբրասկա նահանգի Հայ Սպրինգս քաղաքում ներխուժում է հագուստի խանութ, գողանում ջինսե տաբատ, թողնելով երկտող, որ կվճարի մի փոքր ուշ:
Երբ նրա ծնողները վարկերի և պարտքերի պատճառով դատական վեճի արդյունքում կորցնում են ագարակը, Ռոբերտը մտերմանում է տեղի անասնապահ-ֆերմեր Մայք Քեսիդիի հետ: 1884-ին Ռոբերտը փոխում է անունը և վերցնում Բուչ Քեսիդի անունը: Կովբոյ Բուչը անասուններ է գողանում խոշոր ֆերմերներից, որոնք փորձում էին ճնշել փոքր տնտեսություններին: Այս հանգամանքը հաշվի առնելով, պատմաբանները կարծում են, որ այդ ժամանակ Բուչը գործել է բարեխղճորեն, ինչի հետևանքով նրան հաճախ անվանում են «Վայրի Արևմուտքի Ռոբին Հուդ»:
[img]/ups/images/0292328001459367279256869.jpg[/img]
[i]Բուչը կովբոյ ժամանակ[/i]
Առաջին խոշոր հանցագործությունը, որի վերաբերյալ գրավոր արձանագրություն է պահպանվել, Քոլորադո նահանգի Թելուրայդ քաղաքի «Սան Միգել Վալեյ Բանկի վրա հարձակումն է 1889թ հունիսի 24-ին: Բուչ Քեսիդին, Մեթ Ուորները և Մաքքարտնի եղբայրները բանկից գողանում են մոտ 21.000 դոլար: Քեսիդին ձեռք է բերում ռանչո Վայմոնգ նահանգում և զբաղվում անասնապահությամբ: 1894-ի սկզբին Քեսիդին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտնում Էնն Բասետի հետ: Նույն տարում Բուչը ձերբակալվում է և 1884-1886թթ. 18 ամիս անցկացնում է բանտում՝ ձիագողության մեղադրանքով:
[img]/ups/images/0370343001459367295577136.jpeg[/img]
[i]Բուչի բանտային լուսանկարը[/i]
Ազատ արձակվելուց հետո Բուչը հիմնում է հանցախումբ, որն անվանվում է «Կատաղած ավազակախումբ»: Այն գանգստերների ազատ միություն էր: Նրանց ընդհանուր ապաստարանը Բիգ Հորն լեռներում գտնվող կիճն էր, որը կոչվում էր՝ «Պատի ծակ»: «Կատաղած ավազակախմբի» անդամներ էին՝ Էլզի Լեյը, Հարվի Լոգանը, Բենջամին Քիլպատրիկը, Հարի Թրեյսին, Ուիլյամ Քարվերը, Լաուրա Բուլիոնը և Ջորջ Քերին: Խմբի առավել հայտնի անդամը Հարի Լանգբան էր, որին անվանում էին նաև Սանդենս Քիդ: Խմբի գաղափարական ղեկավարն ու առաջնորդը Բուչ Քեսիդին էր:
Ավազակախմբի անդամները հանցագործությունները կազմակերպելիս խուսափում էին սպանություններից: Ինքը Քեսիդին բազմիցս հայտարարել է, որ կյանքում ոչ մի մարդ չի սպանել: Սակայն խմբի մի շարք անդամներ սպանել են իրենց հետապնդող բազմաթիվ փինկերտոնցիների: Միայն Քիդ Քերին սպանել է իրեն հետապնդող 9 մարդու, ինչպես նաև 2 պատահական անցորդի: Հետապնդողների հետ փոխհրաձգության ընթացքում Ջորջ Քերին կրակում և սպանում է շերիֆ Ջո Հազենին:
[img]/ups/images/0854108001459367311109372.jpg[/img]
1899թ. հունիսի 2-ին ավազակախումբը կողոպտում է Երկաթուղային ընկերության (Union Pacific) գնացքը Վայմոնգ նահանգում: Այդ կողոպուտը մեծ հնչեղություն է ստանում և նրանց նկատմամբ որս է հայտարարվում: 1899թ. հուլիսի 11-ին ավազակախումբը կողոպտում է Կոլորադո-Ֆոլս գնացքը Նյու Մեքսիկոյում: Փոխհրաձգության ժամանակ էլզի Լեյը սպանում է շերիֆ Էդվարդ Ֆառին և ևս մեկին, սակայն ինքն էլ վիրավորվում, ձերբակալվում և դատապարտվում է ցմահ բանտարկության:
[img]/ups/images/0243938001459367328840081.jpg[/img]
«Կատաղած ավազակախմբի» անդամները կողոպուտներից հետո ցրվում էին տարբեր կողմեր, հետո հավաքվում Տեքսաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում՝ տիկին Ֆանի Փորտերի հասարակաց տանը: 1896թ. օգոստոսի 13-ին, Քեսիդին, Լեյը, Հերվի Լոգանը և Բոբ Միկսը թալանում են Մոնպելեր քաղաքի բանկը տանելով մոտ 7.000 դոլար: 1897թ. ապրիլի 21-ին Յուտա նահանգում գողանում են աշխատավարձային հիմնադրամը՝ մոտ 7.000 դոլար ոսկով:
[img]/ups/images/0480603001459367347556917.jpg[/img]
1896-1901թթ. ավազակախումբը թալանում է տասնյակ գնացքներ: Քեսիդին Յուտա նահանգի նահանգապետ Հիբեր Ուելսին առաջարկում է պայման. Նա խոստանում է ավազակություններ չանել և գնացքներ չթալանել Յուտա նահանգում, ինչի դիմաց նահանգապետը պետք է համաներում հայտարարեր և ազատ արձակեր Քեսիդիի ընկերներին: Սակայն նահանգապետ Ուելսը հրաժարվում է, որից հետո Երկաթուղային ընկերության նախագահ Ե.Գ Հարիմանն է փորձում կապ հաստատել Քեսիդիի հետ, առաջարկելով իր միջնորդությունը նահանգապետի հետ բանակցություններում, սակայն Քեսիդին մերժում է երկաթուղայինների առաջարկը: Բանակցությունների ձախողումից հետո Քեսիդին վերսկսում է կողոպուտները և 1900թ. օգոստոսի 29-ին Քեսեդին, Սանդենսը և մյուս ընկերները կրկին գնացք են թալանում:
[img]/ups/images/067121500145936736447255.jpeg[/img]
Քեսիդին, Սանդենսը և Բիլլ Քարվերը 1990թ. սեպտեմբերի 19-ին կողոպտում են Գլխավոր ազգային բանկը, տանելով 32.640 դոլար: Դրանից հետո Քեսիդին դառնում է ԱՄՆ-ի համար մեկ հանցագործը: Եվ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարում Փինկերտոն հետխուզական գործակալությունը: Դեկտեմբերին Փինկերտոնցիների ձեռքն է ընկնում մի լուսանկար, որտեղ պատկերված են Փարքերը, Լանգբան, Հարվի Լոգանը, Բեն Քիլպատրիկը և Ուիլյամ Քարվերը: Այդ լուսանկարը փակցվում է բոլոր կայարաններում և հայտարարվում է համազգային հետախուզում:
[img]/ups/images/0256704001459367382180834.jpeg[/img]
[i]Ձախից աջ` Հարի Ալոնսո Լանգբա, (Սանդենս Քիդ), Ուիլյամ Քարվեր (Նյուզ Քարվեր), Բենջամին Քիլպատրիկ (Թալ Թեքսն), Հարվի Լոգեն (Քիդ Քերի) և Ռոբերտ Լերոյ Փարքեր (Բուչ Քեսիդի):[/i]
1901թ. հուլիսի 3-ին Քիդ Քերին և ընկերները Մոնտանա նահանգում Վագների մոտակայքում կողոպտում են Հյուսիսային մեծ գնացքը, տանելով ավելի քան 60.000 դոլար: Հետապնդման ժամանակ շերիֆ Էլայջ Բրայանտը սպանում է ավազակախմբի անդամ Ուիլ Քարվերին: Դեկտեմբերի 12-ին Թեննեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում ձերբակալվում են Բեն Քիլպատրիկը և Լաուրա Բուլիոնը:
[img]/ups/images/0416468001459367398814424.jpg[/img]
Դեկտեմբերի 13-ին Քիդ Քերին սպանում է Նոքսվիլի ոստիկաններ Ուիլյամ Դինվայդին և Ռոբերտ Սեյլորին և դիմում փախուստի: Մի քանի շաբաթ անց Քերին վերդառնում է Մոնտանա, որտեղ գնդակահարվում է ագարակատեր Ջեյմս Վինտերսի կողմից, որպես վրեժ վերջինիս եղբոր Ջոնիի, որին ավազակները սպանել էին մեկ տարի առաջ:
[img]/ups/images/022534800145936741987449.jpeg[/img]
[i]Սանդենսն ու նրա կինը՝ Էտտա Փլեյսը[/i]
1901 թվի սկզբին Սանդենսն ու նրա կինը՝ Էտտա Փլեյսը մեկնում են Արգենտինա: Հայտնի չէ թե, Քեսիդին նրանց հետ է մեկնել թե ոչ, սակայն որոշ պատմաբանների պնդմանբ, Քեսիդին չի մեկնել, և նույն թվականի հուլիսին գնացքի կողոպուտի է մասնակցել՝ Մոնտանա նահանգի Վագներ գյուղաքաղաքում: Որոշ տվյալների համաձայն 1902-ին Քեսիդին եղել է Հարավային Ամերիկայում, որտեղ ինքն ու Լանգբան 65 կմ/ք մակերեսով հողակտոր են ձեռք բերել Արգենտինայի Չոլիլա բնակատեղիում և ագարակագործությամբ զբաղվել: 1904-ի վերջին, երբ լուրեր են տարածվում, թե փինկերտոնցիներն իրենց տեղն իմացել են, ամերիկյան հանցագործները վաճառում են ագարակն ու հեռանում Բոլիվիա:
Էտտան 1905թ. վերադառնում է ԱՄՆ, իսկ Բուչն ու Սանդենսը Բոլիվիայում վերսկսում են հանցավոր գործունեությունը և վաստակում նույն հռչակը, ինչ ԱՄՆ-ում: Թեպետ Հարավային Ամերիկայում ամերիկյան այլ ավազակներ էլ էին գործում, այնուամենայնիվ, խոշոր գողություններն ու ավազակությունները կապվում են Բուչի ու Սանդենսի հետ:
1907թ. Քեսիդին և Սանդենսը մեկնում են Բոլիվիայի արևելյան սահմանամերձ Սանտա Կրուզ քաղաք: 1908թ. նոյեմբերի 3-ին Սեն Վինսենտ քաղաքից ոչ հեռու ամերիկացի դիմակավորված երկու անձինք հարձակվում են հանքափորների աշխատավարձերը բաժանող 2 ցրիչների վրա և թալանում 15.000 բոլիվիական պեսո: Այդ ժամանակ Բուչն ու Սանդենսը վարձով ապրում էին Սեն Վինսենտ քաղաքում՝ տեղացի հանքափոր Բոնիֆաչո Կասասոլայի տանը: Կասասոլան կասկածում է իր վարձակալներին կատարված կողոպուտի մեջ և այդ մասին հայտնում հեռագրատան ոստիկանին: Ոստիկանը այդ մասին ահազանգում է Բոլիվիական բանակին: Նոյեմբերի 6-ի երեկոյան բոլիվիական բանակի 3 զինվորական, ոստիկանապետը, և մի քանի ոստիկանները շրջապատում են Կոսասոլայի տունը, փորձում ձերբակալել ենթադրյալ կողոպտիչներին: Տանը պաշարվածները կրակ են բացում, սպանելով զինվորներից մեկին և վիրավորելով մյուսին: Սկսվում է երկարատև փոխհրաձգություն: Գիշերվա ժամը 2-ին, երբ կրակոցները լռում են, հանկարծ տնից լսվում է տղամարդու գոռոց, որին հաջորդում է կրակոց և գոռոցն ընդհատվում է: Մի քանի րոպե անց լսվում է երկրորդ կրակոցը: Առավոտյան տանը հայտնաբերվում են 2 դիակ: Նրանցից մեկի քունքին կար հրազենային մահացու վերք, իսկ մյուսի վրա երկու մահացու վերք՝ գլխի և կրծքի շրջանում: Ոստիկանության զեկույցում նշվում է, որ ամենայն հավանականությամբ ավազակներից մեկը կրակել է վիրավոր ընկերոջը, որպեսզի չտանջվի, այնուհետև՝ ինքնասպան եղել:
[img]/ups/images/0117036001459366832205617.jpg[/img]
[i]Բուչ Քեսիդին և Ուիլյամ Կ. Ֆիլիպը[/i]
Նրանց մահվանից հետո ասեկոսեներ են պտտվել, թե Բուչին և Սանդենսին տեսել են Ուրուգվայում և ԱՄՆ-ում, որտեղ նրանք ապրել են իրենց կյանքի վերջին տարիները այլ անուններով: Բուչ Քեսեդիի քույրը՝ Լուլա Փարքեր Բետենսոնը ասել է, թե եղբայրը վերադարձել է և ապրել ԱՄՆ-ում: Մեկ այլ վարկածով Բուչը նոր կյանք է սկսել Ուլիյամ Կ. Ֆիլիպ անունով, որն ապրել է և 1937թ. մահացել Վաշինգտոն նահանգի Սպոկանե քաղաքում: Վերջինս կյանքի վերջին տարիներին գրել է հուշագրություններ Բուչի և նրա ավազակախմբի կատարած հանցագործությունների, արկածների մասին այնպիսի մանրամասնություններով, որոնք կարող էր իմանալ միայն Բուչ Քեսիդին:
[img]/ups/images/0401255001459366904263896.jpeg[/img]
Բոլիվիայում Սան Վինսենթ հանքարդյունաբերական քաղաքում հուշաքար է տեղադրված երկու հանցագործների մահվան վերաբերյալ, որի վրա նշված է, որ Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը սպանվել են այդտեղ և թաղված են տեղի գերեզմանոցում: 1992թ-ին նրանց աճյուններն արտաշիրմում են: 1993-ին ԴՆԹ ուսումնասիրություներից պարզվում է, որ դիակների ԴՆԹ-ները չեն համապատասխանում Բուչ Քեսեդիի և Սանդերս Քիդի ԴՆԹ-ների հետ: Այսպիսով նրանց մահվան առեղծվածը լիարժեք չի բացահայտվել:
Լեգենդար հանցագործների կյանքն էկրանավերվել է 1969թ-ին «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» ֆիլմում, որն արժանացել է 4 Օսկարի և այլ կինոմրցանակների:
[img]/ups/images/0912153001459366927122562.jpg[/img]
[i]Կադր «Բուչ Քեսիդի և Սանդենս Քիդ» (Butch Cassidy and the Sundance Kid) ֆիլմից[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1466 դիտում
15:37 29-04-2014
Զինված և դիմակավոր ավազակները փախուստի էին դիմել տանտիրոջ ավտոմեքենայով. տեսանյութ
6396 դիտում
19:00 07-12-2015
Ալի Բաբան և 40 ավազակները
Այս բաժնից
3844 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին