211652_close_icon
views-count6375 դիտում article-date 19:00 07-12-2015

Ալի Բաբան և 40 ավազակները

Կոպենհագենում 1990-ի հունիսի 29-ին Եվորպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցույան մասնակից պետությունների՝ ԱՄՆ-ի, Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիաների, Դանիայի, Թուրքիայի, Իռլանդիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Լիխտենշտեյնի, Լյուքսեմբուրգի, ԽՍՀՄ-ի, Կանադայի, Կիպրոսի, Հարավսլավիայի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Միացյալ Թագավորության, Մոնակոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Չեխոսլովակիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սան Մարինոյի, Սուրբ Աթոռի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանը և դրանց իրականացմանը, մարդկանց միջև շփումների զարգացմանը և դրա հետ կապված հասարակական բնույթի այլ հարցերի լուծմանը նպաստելու նպատակով համաձայնության հանգեցին ժողովրդավարության մի շարք հիմնարար սկզբունքների շուրջ և ընդունվեց փաստաթուղթ, որով սահմանվեցին ժողովրդավարական չափանիշները: «Շատերը, այդ թվում՝ Ալի Բաբան, լսել էին 40 ավազակների մասին: Նրանք հայտնվում էին տարբեր վայրերում, անում իրենց սև գործն ու անհետանում»: Կոպենհագենի հիմնարար փաստաթղթի 7.4 կետով «Երկրները ապահովում են, որ քվեարկությունն անցկացվի գաղտնի կամ կիրառվի ազատ քվեարկության համարժեք ընթացակարգ և որ քվեների հաշվումն ու դրա մասին հաղորդումը լինեն ազնիվ, իսկ պաշտոնական արդյունքները հրապարակվեն»: Այսպիսով, Կոպենհագենի փաստաթղթում հստակ սահմանում չկա, թե որ ընտրություններն են համարվում ազատ և արդար: Ենթադրվում է, որ և բոլորի և յուրաքանչյուրի համար միանշանակ պիտի լինի, թե որ ընտրությունն է համարվում ազատ և արդար: Ալի Բաբայի և Հասանի ջանքերով 40 ավազակները բացահայտվեցին և հեռացան, կամ դարձան ազնիվ մարդ: Ստույգ ասել հնարավոր չէ, որովհետև նրանք էլ չեն երևում: Այնուամենայնիվ, ձեռնպահ մնալով սպեկուլյացիաներից, կարելի է պարզ ասել, որ ընտրությունը համարվում է ազատ, երբ ընտրողին չեն պարտադրում մասնակցելու ընտրություններին, և նա ընտրում է ազատորեն: Ընտրությունը համարվում է արդար, երբ ընտրողը հնարավորություն է ունենում ընտրել նրան, որին ուզում է ընտրել, այլ ոչ թե նրան, որին հարկադրված է ընտրել: Հավաքական առումով ընտրությունն ազատ է, երբ ընտրողներին ապօրինի չեն խոչընդոտում: Իսկ ընտրությունը համարվում է արդար, երբ ընտրվում է համեմատաբար շատ ձայն ստացածը: Միջազգային դիտորդները ընտրությունների որակը գնահատելիս, հղում են անում են միայն Կոպենհագենի փաստաթղթին, որտեղ ազատ-արդար ընտրության մասին կոնկրետ բան չկա: Սակայն դա չի խանգարում, որ ամփոփիչ հայտարարություն անեն ազատության ու արդարության վերաբերյալ: Իսկ «Ալի Բաբան և 40 ավազակները» հեքիաթը չի հետաքրքրում: Եվ դա բնական է: Ո՞վ է այսօր հավատում հեքիաթներին: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր