211652_close_icon
views-count1891 դիտում article-date 11:34 26-03-2016

Գերմանիայի բնակիչը Eurojackpot-ով 76 մլն եվրո է շահել

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային շրջանի բնակիչներից մեկը Eurojackpot-ով 76.8 մլն եվրո է շահել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին: Նշվում է, որ սա Eurojackpot-ի պատմության մեջ երկրորդ խոշորագույն շահումն է: Մինչ այդ Չեխիայի բնակիչներից մեկը անցյալ տարվա մայիսին շահել էր 90 մլն եվրո: Շահումի վիճակագրական հավանականությունը այս վիճակախաղում 50/5 է՝ 95 միլիոնից մեկը:

Նմանատիպ նյութեր