Կալիֆորնիայի բնակիչը վիճակախաղով շահել է 530 մլն դոլար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան Mega Millions վիճակախաղի հերթական հաղթողը կստանա 530 մլն դոլար: Հաղթողի անունն առայժմ չի նշվում, սակայն հայտնի է, որ նա վիճակախաղի տոմսը գնել էր մրգերի փոքրիկ խանութից՝ Կալիֆորնիայի նահանգի Սան-Դիեգո քաղաքի մոտ:
Հաղթող թվերն են դարձել 17, 19, 27, 40, 68 և 2: Համաձայն կանոնների, ամբողջ գումարը հաղթողը միանգամից չի կարող ստանալ: Վճարումները կարող են տևել կամ 30 տարի, կամ էլ միանգամից կվճարեն 345,2 մլն դոլար, մնացած գումարը հարկերի տեսքով պահվելու են: ԱՄՆ-ում այդ հարկերը հասնում են մինչև 40%:
Եվս երեք հոգի կստանան մեկական միլիոն դոլար: Նրանց հաջողվել է գուշակել 6 թվերից հինգը: