Նովոսիբիրսկի բնակիչը լոտոյով ռեկորդային` 5 մլն դոլար է շահել
ՌԴ Նովոսիբիրսկի բնակիչը լոտոյով 358 մլն ռուբլի է շահել (մոտ 5 մլն դոլար): Այս մասին հայտնում է «Гослото» կայքը:
Հաջողակը կարողացել է գուշակել 6 անհրաժեշտ թվերը և Ռուսաստանի պատմության մեջ ռեկորդային գումար շահել:
Հիշեցնենք, որ նախորդ ռեկորդային շահումը գրանցվել էր Ռուսաստանի Օմսկ քաղաքում և կազմել էր 185 մլն ռուբլի: