Բեռլինի բնակիչը վիճակախաղով շահել է 42 միլիոն եվրո
Այսօր հայտնի է դարձել, որ Բեռլինի բնակիչներից մեկը 42 միլիոն եվրո է շահել եվրոպական Eurojackpot վիճակախաղով:
Ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, հաջողակը գուշակել է յոթ թիվ՝ հիմնական հինգը և ևս երկու լրացուցիչը, դրանով վաստակելով վիճակախաղի այդ փուլի համար առավելագույն շահումը:
Բեռլինցին առայժմ փողերի ետևից չի եկել: Վիճակախաղի կազմակերպիչները չեն բացառում, որ հաղթողը ոչ թե մի մարդ է, այլ վիճակախաղի մի ամբողջ ակումբ:
Բանն այն է, որ վերջին շրջանում եվրոպացիները հաճախ գերադասում են միավորել իրենց ջանքերը. ամեն անգամ նրանք վիճակախաղի տոմսերը գնում են և մի տեղ են դնում, իսկ հաղթելու դեպքում շահույթը հավասար բաժանում իրար միջև: