211652_close_icon
views-count2869 դիտում article-date 22:35 22-03-2016

Պորոշենկոն առաջարկում է ուկրաինացի օդաչու Սավչենկոյին փոխանակել 2 ռուս զինծառայողի հետ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայում կալանավորված ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին փոխանակել Ռուսաստանում դատապարտված օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ: Այս մասին նախագահը հայտարարել է Սավչենկոյի գործով դատավճռի հրապարակումից հետո: [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80309/]Հիշեցնենք[/url], որ Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել էր RBC-ն: Դատարանը ուկրաինացի օդաչուին մեղավոր էր ճանաչել 2 ռուս լրագրողների սպանության գործով:

Նմանատիպ նյութեր