Մոգերինին կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն:
Մոգերինին նշել է նաև, որ Եվրամիության կարծիքով` ազատ արձակելու կոչը վերաբերում է նաև Ուկրաինայի քաղաքացիներ` Օլեգ Սենցովին և Ալեքսանդր Կոլիչենկոյին, ովքեր անօրինական կերպով պահվում են Ռուսաստանում:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80309/]Հիշեցնենք[/url], որ Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման:
Դատարանը ուկրաինացի օդաչուին մեղավոր էր ճանաչել 2 ռուս լրագրողների սպանության գործով: